1780 դիտում
18:04 08-11-2019
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին
ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/994620.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Փոփոխությամբ առաջարկում ենք Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Նախկինում ջրավազանային կառավարման պլաններ չունեցող տարածքներում ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունները տրվում էին Ջրի ազգային խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Հիմա այդ գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց՝ Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերի հարցը կարգավորվել է: Օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը փաթեթները կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:
Նմանատիպ նյութեր
3022 դիտում
13:24 09-09-2020
Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին
958 դիտում
15:36 01-10-2019
ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու հարցը
2384 դիտում
18:32 29-11-2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել պատերազմի հաշմանդամների հատուցման շրջանակն ընդլայնող օրինագծին
Այս բաժնից
991 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1006 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք