2345 դիտում
18:32 29-11-2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել պատերազմի հաշմանդամների հատուցման շրջանակն ընդլայնող օրինագծին
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մարտական գործողությունների հետևանքով 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց փոխհատուցում տալու մասին օրինագծին: «[url=https://armenpress.am/arm/news/997129.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Նախագծով առաջարկվում է հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով: Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց, որ դա հատուցման համապատասխան հիմնադրամի շարունակականությանը դա չի վնասում, ռիսկեր չի առաջացնում:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց կառավարության դիրքորոշումը՝ կառավարությունը գտնում է, որ պետք չէ օրենքի մեջ լրացում կատարել: «Կառավարության պարտականությունը ընդունված օրենքների իրագործելիությունն ապահովելն է: Եթե այս օրենքն ընդունվի մենք խիստ կասկածի տակ կդնենք կառավարության կողմից այդ իրագործելիության ապահովումը: 2020-ի հունվարի 1-ից ֆիզիկապես հնարավոր չի լինելու նախագծով նախատեսվածն ապահովել»,-ասաց Բալայանը:
Նա նշեց, որ տարվա ընթացում շատ փոփոխություններ են լինում, որոշ մարդիկ հաշմանդամության 2-րդ կարգից անցնում են 3-րդ կարգ, շատերի հաշմանդամության կարգը վերացվում է: «Խիստ մակերեսային է, կան բազմաթիվ քրեական գործեր, որ անհիմն կերպով են այդ կարգերը տրվել»,-ասաց փոխնախարարն ու առաջարկեց դրա փոխարեն 3-րդ կարգի զինհաշմանդամների թոշակի բարձրացման մասին հարց քննարկել:
Այնուամենայնիվ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
12:02 11-05-2020
ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին
1508 դիտում
15:47 26-02-2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին
1962 դիտում
23:20 19-03-2021
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը
Այս բաժնից
511 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
934 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ