211652_close_icon
views-count119039 դիտում article-date 12:54 06-11-2019

Սրբապղծություն Կոտայքի մարզում. Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեղեցուն հարակից ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր: Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»: Տղամարդու հետ եկած կինն էլ քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էր հայտնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր մտահոգվել ու ահազանգել էին: Տղամարդը նաև ասում էր, որ իրենք ոչ թե թափել են այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ այդ տղամարդու ասածը իրականությանը չի համապատասխանում. ոչ մի դասավորում չի եղել, պարզապես այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել և անփույթ լցրել ձորում: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր