35859 դիտում
12:00 15-01-2018
Սրբապղծություն Տավուշի մարզում. Մակարավանք վանական համալիրից գողացել են խաչեր
Երեկ՝ հունվարի 14-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Աչաջուր համայնքի տարածքում գտնվող Մակարավանք վանական համալիրի քահանա, 29-ամյա Տեր Ավետիս Ասատրյանը Ոստիկանության Իջևանի բաժին հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 17։00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 09։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մակարավանք վանական համալիրի մուտքի դուռը, ներս մտել այնտեղ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քահանան հայտնել է, որ ստահակներն այնտեղից գողացել են փայտյա և երկաթյա խաչեր։
Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18413 դիտում
12:36 06-09-2016
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Գոշավանք վանական համալիրից գողացել են գանձանակը
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)