1352 դիտում
18:27 05-11-2019
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայում մեկնարկած Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին
Նոյեմբերի 5-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:
Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ, մասնավորապես կոնյակ և գինի: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների արտադրանքը:
Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները, կկազմակերպվի հայկական ընկերությունների արտադրատեսակների, մասնավորապես խմիչքի, շոկոլադի և չրերի համտես: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մշակույթը և տնտեսությունը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ, թերթիկներ և տեսահոլովակներ։
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Բացումը և նորարարությունը՝ "Win-Win" համագործակցության համար» համաժողովը, որին զուգահեռ կընթանան հետևյալ պանելային քննարկումները.
«Բացումը, կարգավորումը և գործարար միջավայրը. կառավարությունների դերը և բազմազգային կորպորացիաների հեռանկարները»,
«Արհեստական բանականություն և նորարարական զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ»,
«ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բարեփոխում և ազատ առևտրի համաձայնագիր. հնարավորություններ և հեռանկարներ»,
Էլեկտրոնային առևտուրը թվային դարաշրջանում. նոր հարթակ և նոր տեսլական»։
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
14:53 08-10-2016
Հայաստանը մասնակցել է Չինաստանի ժողովրդական կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
796 դիտում
10:01 10-05-2023
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է DEFEA 2023 միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»