211652_close_icon

Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին. Զախարովա

views-count2836 դիտում article-date 16:21 23-10-2025
Մենք ուշադիր հետևում ենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ:

«Այնտեղ է գտնվում 102-րդ ռուսական բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղերը: Մենք ունենք ընդհանուր պատմություն և ունենք ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի ձերբակալման գնահատականին, ապա դա իհարկե Հայաստանի ներքին գործն է», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք հույս ունենք, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական ​​համակարգի ժողովրդից անջատմանը և դրա նկատմամբ վստահության անկմանը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր