Ռուս գիտնականները գտել են մամոնտների բնակության վերջին վայրը
ՌԴ Տոմսկի համալսարանի գիտնականները գտել են մամոնտների բնակության վերջին վայրերից մեկը: Բարաբինսկի հարթավայրում տեղի ունեցած պեղումների արդյունքները փաստում են, որ այդտեղ առկա են մամոնտների «ամենաերիտասարդ» մնացորդները, որոնք 10 հազար տարեկան են:
Սա մասնագետներին թույլ է տվել եզրակացնել, որ հարթավայրը մամոնտների բնակության վերջին վայրն է: