1303 դիտում
17:17 01-11-2019
Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահին
Հոկտեմբերի 31-ին Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին (Sauli Väinämö Niinistö)։
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը և Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոն քննարկեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հելսինկի կատարած այցի շրջանակներում դեսպան Արզումանյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուհո Էրոլայի (Juho Eerola) հետ, ում հետ քննարկվեց Հայաստան-Ֆինլանդիա խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման և միջխորհրդարանական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարության հետ:
Ֆինլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ դեսպան Արզումանյանի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Ֆինլանդիա կրթամշակութային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
2332 դիտում
19:57 05-02-2020
Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին
7149 դիտում
14:14 02-10-2017
ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհի Մարգրետե Երկրորդին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2673 դիտում
15:41 26-10-2018
Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի Թագավորին
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ