211652_close_icon
views-count43834 դիտում article-date 18:05 31-10-2019

Երևանի ոստիկանները հայտնաբերել են կողոպտիչին, ով ՌԴ քաղաքացուց հափշտակել էր ձեռքի «բարսետկան», որում, ըստ տուժողի, եղել է մոտ 15 հազար դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Դադյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 25-ին Արաբկիր վարչական շրջանում 55-ամյա Սերգեյ Ա-ի ձեռքի «բարսետկան» հափշտակելու և ըստ տուժողի հայտարարության՝ իրենից 15 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողոպտիչին հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ խմբեր՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ու Երևանի ոստիկանության վարչության քրեական հետախույզների ճիշտ գործողությունների արդյունքում հայտնաբերվում է կողոպտիչը։ Վերջինս Երևան քաղաքի ոստիկանությունից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ [b]Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված, 15 հազար դոլար կողոպտած 39-ամյա Արմեն Դադյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0511443001572530454955894.jpg[/img] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/26/1138887/?fbclid=IwAR0gcuPKRD9PruLy-SuvCn8-jaYtnPbEi9X4aGCyHcPvgT7_Av2pmp-L2uY]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին խոշոր չափի կողոպուտի դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել էր նույն շենքի բնակիչ՝ 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել էր 15 հազար ԱՄՆ դոլար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր