Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի է
Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ պայուսակում, բացի փաստաթղթերից, եղել է նաև 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ջավադ Ն․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։