211652_close_icon
views-count3298 դիտում article-date 17:04 31-10-2019

Այսօր լրանում է լեգենդար Լևոն Իշտոյանի 72-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասօր` հոկտեմբերի 31-ին, «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Լևոն Իշտոյանի ծննդյան 72-րդ տարեդարձն է: Իշտոյանը ծնվել է 1947 թվականին Գյումրիում: Սպորտի վարպետ է: ՍՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968թվականից: 1971 թվականին ՍՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին ՍՍՀՄ գավաթակիր և ՍՍՀՄ չեմպիոն: Հենց Լևոն Իշտոյանը 1973թ. ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց հաղթական գնդակը: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ՍՍՀՄ երիտասարդական, օլիմպիական և ազգային հավաքականներում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ գերագույն պատվոգրով: Մասնակցել է 148 խաղի, խփել 27 գնդակ: 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր