211652_close_icon
views-count5027 դիտում article-date 12:03 07-01-2016

Այսօր լրանում է Վիկ Դարչինյանի 40-ամյակը. տեսանյութ

Այսօր լրանում է հանրահայտ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի 40-ամյակը: Ծագումով վանաձորցի Վիկ Դարչինյանը հանդիսանում է հայ ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկը: Սիրողական բռնցքամարտում Վիկը Հայաստանի 4-ակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության, Աշխարհի Գավաթի, Բարի Կամքի խաղերի մրցանակակիր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև կարիերայի ընթացքում նվաճել է 4 IBO տիտղոս։ [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը շնորհավորում է մեծանուն մարզիկին` ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում նոր հաջողություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր