28446 դիտում
20:27 24-10-2019
Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. ՌԴ քաղաքացին հայտնում է, որ օդանավակայանում իր ուղեբեռից գողացել են 63 հազար ԱՄՆ դոլար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել ՌԴ քաղաքացի՝ 63-ամյա Ղարիբ Մ-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 4-ին Երևան-Մոսկվա 1861 չվերթով Մոսկվա մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում հաշվառումն անցկացնելուց հետո օդանավ նստելուց առաջ օդանավակայանի աշխատակիցները ստիպել են, որ իր ձեռքի ուղեբեռը, որում եղել են անձնական իրեր և խոշոր չափի ԱՄՆ դոլար, հանձնի օդանավի բեռնախցիկ։
Դիմումատուն հայտնել է, որ հանձնելուց հետո օդանավակայանի աշխատակիցները այն կնքել են պլաստմասե կնիքով և տեղափոխել օդանավի բեռնախցիկ;
Ղարիբ Մ-ն, հասնելով «Շերեմետևո» օդանավակայան, նկատել է, որ ուղեբեռի պլաստմասե կնիքները բացակայում են և միջից գողացել են նշված գումարը։
Այդ մասին սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության «Շերեմետևո» օդանավակայանի գծային բաժնում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 63 հազար ԱՄն դոլար։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց