211652_close_icon

Խոշոր չափի գողության դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան ժամանած 47-ամյա կինը նկատել է, որ «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը և ականջօղերը գողացել են․ վնասը կազմում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար

views-count2128 դիտում article-date 10:48 07-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Խ․-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին ժամը 02։30-ի սահմաններում Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ՝ ժամանման սրահում, նկատել է, որ իրեն պատկանող ոսկյա «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը և զարդ հանդիսացող ականջօղերը իրեն անհայտ պայմաններում և վայրում գողացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժողի իրեն պատճառվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում կազմվել են, փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր