211652_close_icon
views-count3797 դիտում article-date 15:34 21-10-2019

Մահացու թունաքիմիկատը

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան կանչով մեկնել է Ոսկետափ գյուղ՝ 62-ամյա մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա հանկարծամահ է եղել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տղամարդը տանը անզգուշությամբ խմել է թունաքիմիկատ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր