211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:08 14-03-2014

«Սևանը մահացու վտանգի տակ է» խորագրով դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը

Խորհրդարանական լսումների նախօրեին, որոնց ընթացքում քննարկվելու է 5 տարի ժամկետով Սևանա լճից օրենքով սավմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների հարցը, հասարակությունը պատրաստել է «Սևանը մահացու վտանգի տակ է» խորագրով դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը: Մարտի 17-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), հասարակական փորձագետներ ՀՀ Ազգային ժողովի 1999-2003թթ. 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը և ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը կներկայացնեն Սևանա լճին սպառնացող հիմնական ռիսկերը և վտանգները` կապված Սեւանա լճից ջրբացթողումների ավելացման եւ Սևանում ձկնաբուծության համալիր ծրագրի իրականացման հետ: Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև հասարակության այլ ներկայացուցիչներ, ովքեր կստորագրեն դիմումը և կփոխանցեն այն իշխանություններին: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Նմանատիպ նյութեր