3905 դիտում
21:05 23-05-2014
Հպարտությունը մահացու մեղք է
Հպարտությունը քրիստոնեական դավանաբանության մեջ համարվում է մահացու մեղք: Այն 7 մահացու մեղքերից առաջինն է: Այն սպառնում է իշխանություն ունեցողին, պաշտոնյային, հաջողության հասած գործարարին, նվաճում արձանագրած զինվորին, և տեսականորեն ցանկացած մարդու:
Հպարտությունը մարդուն դարձնում է մեծամիտ, ամբարտավան, գոռոզ: Այդ մեղքի մեջ ընկած մարդը դառնում է եսակենտրոն, եսասեր, անտարբեր մերձավորների նկատմամբ: Հպարտը կորցնում է խոնարհությունը և համեստությունը, դառնում աննրբանկատ:
Ի դեպ, բոլոր կրոններում և բարոյախոսական տեսություներում հպարտությունը մերժելի է: Արևելյան ժողովուրդները ավելի ուշադիր են այս առումով: Հնդկական, չինական ժողովուրդների մոտ հպարտության արտահայտությունները մերժելի են, որովհետև նրանք հաստատ գիտեն, որ հպարտությունը պատերազմի և հակամարտության մայրն է:
Հպարտությունը առաջին անգամ լցվում է մարդու մեջ առաջին հաջողության կամ հաղթանակի հետ: Դա ուղղակի կապ ունի կայացման ընթացքի հետ: Սակայն եթե առաջին հաջողությունից հետո մարդը լցվում է հպարտությամբ, ապա նրա հետագա հաջողությունները լուրջ կասկածի տակ են դրվում: Հպարտությունը թույլ չի տալիս ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և մարտահարավերները: Օրինակ՝ եթե ֆուտբոլային թիմը հաղթանակ է տանում և դրանից հետո լցվում հպարտությամբ ու մեծամտանում, ապա որպես կանոն պարտվում է հաջորդ հանդիպման ժամանակ:
Տեսակետ կա, թե հպարտությունը կարող է բարձրացնել և եռանդ հաղորդել ընկճվածին, թույլին, անհամարձակին: Սա ճշմարտություն է: Վախը, թուլությունը կարելի է հաղթահարել հպարտություն ներշնչելով, բայց այդ միջոցով ուժ և համարձակություն ստացածը դառնում է չարի գործիք, և սկսում վրեժ լուծել նրանցից, ում պատճառով նա ընկճվել ու թուլացել էր: Այդ ընթացքի մեջ ընկածը կորցնում է մարդկային նկարագրին բնորոշ ներողամտությունը, մեծահոգությունը: Նա կարող է արհամարել հասարակական արժեքները, ավանդույթները, սրբությունները:
Այդպես հեղափոխությունից հետո ժողովրդին հպարտություն են ներշնչում: Եվ այդ պատճառով հետհեղափոխական բռնաճնշումներն անխուսափելի են դառնում: Օրինակ. Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, յակոբինների իշխանության շրջանում մեկուկես ամսում հրապարակում գիլյոտինով գլխատվել են 1500 մարդ: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո անխնա գլխատել ու գնդակահարել են նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցողներին և այլախոհներին:
Շատ վտանգավոր է երբ հպարտություն են ներշնչում դպրոցի շրջանավարտին: Դա նույնն է, թե 17-ամյա պատանու աչքերը փակես և կարգադրես վստահ քայլել կյանքի անծանոթ ճանապարհով: Հպարտությամբ ներշնչված պատանին մի քանի քայլ անելուց հետո կկոտրի մարմնի ինչ-որ մասը ու կչարանա աշխարհի, մարդկության վրա:
Մի խոսքով, լավ կլինի, որ հպարտության փոխարեն շրջանավարտին ներշնչեն ուրախություն, երախտագիտություն, սեր, հոգատարություն, խոնարհություն, մեծահոգություն, բարեսրտություն, կարգապահություն, ճշտապահություն, հաստատակամություն, հավատ առ Աստված:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9587 դիտում
14:01 06-04-2016
Թշնամու գնդակից զոհված Նարեկը Որոտանի ամենալավ տղաներից մեկն էր ու բոլորի հպարտությունը
3868 դիտում
11:27 28-01-2017
Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունը. Բակո Սահակյան
2744 դիտում
17:25 31-10-2020
Դատարկ հպարտությունը վտանգավոր է. Սպարտակ Ղարաբաղցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
13:57 29-11-2024
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը
646 դիտում
13:51 29-11-2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել