6796 դիտում
13:39 25-03-2014
Նոր մանրամասներ՝ շփման գծում մահացու հրազենային վիրավորումից զոհված 22-ամյա Գառնիկի և նրա ընտանիքի մասին
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 22-ամյա Գառնիկ Թորոսյանը Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր:
Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գառնիկի ընտանիքն ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում: «Անգամ անապահովը այդ խոսքը չի: Ընտանիքում 3 երեխա են: Քույրն ամուսնացած է, իսկ փոքր եղբայրը 6-րդ դասարանում է: Նույնիսկ հուղարկավորության գումար չունեին. ՊՆ-ն, մարզպետարանը եւ գյուղապետարանն են այդ ծախսերը հոգում»,- ավելացրեց գյուղապետը:
Ներկայացնելով Գառնիկին՝ ասաց, որ նա շատ ինքնամփոփ էր: «Մեկուսացված, չշփվող, կաշկանդված երեխա էր: Չեմ կարծում, որ սոցիալական վիճակով էր պայմանավորված, քանի որ մյուս եղբայրը, ի տարբերություն իրեն, շփվող է»,- նշեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
11179 դիտում
15:14 11-02-2015
Նոր մանրամասներ մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած 24-ամյա Տիգրանի մասին
27475 դիտում
11:54 28-02-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի մասին. նա Երևանից էր
Այս բաժնից
700 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
553 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1072 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ