211652_close_icon
views-count4256 դիտում article-date 20:38 18-10-2019

Խոսեպ Գվարդիոլա. Ընկերներս 9 տարի պիտի բանտում անցկացնեն միայն քվեարկության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կատալոնիայում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ վերջին օրերին Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, կապված այն բանի հետ, որ Իսպանիայի գերագույն դատարանը ինը կատալոնացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների ազատազրկման ենթարկեց՝ 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու գործով: «Չգիտեմ, թե ինչ կլինի իմ երկրի՝ Կատալոնիայի հետ: Կատալոնիայի տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ փողոցներ դուրս չէին գա՝ աջակցելու դատապարտվածներին, եթե իրենց հայացքներում համոզված չլինեին: Միջազգային հանրությունը պետք է օգնի մեզ՝ լուծելու Իսպանիայի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտը: Կողքից մարդը՝ դատավորը, պետք է օգնի մեզ նստել բանակցություններ սեղանի շուրջ և ամեն ինչ քննարկի: Իմ ընկերները բանտում պիտի 9 տարի անցկացնեն նրա համար, որ քվեարկել են: Նրա համար, որ ձայնի իրավունք են խնդրել: Եվ միլիոնավոր մարդիկ խաղաղ աջակցում են նրանց: Եվրոպան պետք է միջամտի և օգնի մեզ՝ լուծել կոնֆլիկտը», ասել է Գվարդիոլան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր