Խոսեպ Գվարդիոլա. 50 տարի հետո էլ խոսելու են «Լեսթերի» մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունը:
«Ես զարմացած էի նրա պաշտոնանկությունից: Երեկ «Լիվերպուլի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/28/1060144/]խաղում[/url] մենք տեսանք Ռանիերիի ժառանգությունը: «Լեսթերը» փայլուն խաղ ցուցադրեց: Դա Ռանիերիի ժառանգությունն է:
Չեմպիոնական տիտղոսը հավերժ կմնա: 50 տարի հետո էլ խոսելու են այն մասին, թե ինչպես «Լեսթերը» հաղթեց նախորդ մրցաշրջանում:
Ռանիերին անկասկած անմիջապես նոր աշխատանք կտգնի: Ես վստահ եմ նրա ուժերին: Նա նորից աշխատանք կգտնի և հաջողությամբ կգործի», ասել է Գվարդիոլան: