Խոսեպ Գվարդիոլա. Աշխարհում միայն մի ֆուտբոլիստ իրավունք ունի ինձ չլսել. Մեսին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հանդեպ վերաբերմունքի մասին:
«Այս մրցաշրջանում բոլորը վազելու են այնպես, ինչպես ես կասեմ: Ես ասում եմ, թե ինչ անել, և բոլորը լսում են:
Եվ միայն աշխարհում մեկ ֆուտբոլիստ պարտավոր չէ ինձ լսել՝ Լիոնել Մեսին», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ Գվարդիոլան «Բավարիայում» երրորդ մրցաշրջանն է աշխատում: Այդ ընթացքում նա 2 անգամ հաղթել է Բունդեսլիգայուն, իսկ երկու անգամ թիմը հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: