Խոսեպ Գվարդիոլա. «Սիթիին» 10 տարի է պետք «Ռեալին» կամ «Բարսային» հասնելու համար
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի հեռանկարներին նոր մրցաշրջանում:
«Հուսով եմ, որ այն նույնքան հաջող կլինի, որքան՝ առաջինը: Մարդիկ ասում են, թե մրցաշրջանը մեզ չհաջողվեց, սակայն դա այդպես չէ:
Իմ յոթ տարվա մարզչական կարիերայում ես չեմպիոնական վեց տիտղոս եմ ունեցել, միշտ եղել եմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
«Մանչեսթեր Սիթին» բարձրակարգ թիմ է, միակը Անգլիայում, որը վերջին հինգ տարին անընդհատ խաղացել է Չեմպիոնների լիգայում: Սակայն հասնել «Բարսելոնային», «Ռեալին», «Բավարիային» և «Յուվենտուսին» բարդ է, դրա համար 10 տարի է անհրաժեշտ»: