211652_close_icon
views-count4685 դիտում article-date 20:26 16-10-2019

Ստոիչկովը ուղիղ եթերում լացել է՝ խոսելով Բուլղարիա-Անգլիա խաղում տեղի ունեցած սկանդալի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» և Բուլղարիայի հավաքականի նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները՝ խոսելով ռասիզմի դեմ պայքարի մասին: «Երկրպագուներին պետք է արգելեն ստադիոն այցելեն, կամ նրանց ավելի խիստ պատժեն, ինչպես Անգլիայում: 5 տարով զրկեն ստադիոն գնալու իրավունքից: Մարդիկ չպետք է տուժեն», ասել է Ստոիչկովը, որից հետո սկսել է լացել: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի Բուլղարիա-Անգլիա խաղի (0:6) ժամանակ բուլղարացի երկրպագուները կապիկի ձայներ են հանել հյուրերի խաղացողներ Ռահիմ Սթերլինգի և Թայրոն Մինգզի հասցեին, ինչպես նաև ռասիստական վանկարկումներ արել: Դրա պատճառով հանդիպումն առաջին խաղակեսում կանգնեցվել էր: Արդյունքում ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Բուլղարական ֆուտբոլային միության դեմ, ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ մտադիր է ռասիզմի համար ցմահ արգելք դնի երկրպագուների համար՝ աշխարհի բոլոր ստադիոններ այցելելու դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր