Ստոիչկովը՝ Դեմբելեին. Դու երբեք չես հասկացել, թե ինչ է «Բարսան»
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը քննադատել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, որը հիմնական կազմից հեռացվել է պայմանագիրը չերկարաձգելու համար:
«Ես օտարերկրացի էի և ցանկանում էի իմանալ, թե ինչ բան է «Բարսելոնան»: Իմանալ Կուբալայի, Լինեկերի, Բակերոյի և Խուլիո Սալինասի ժամանակների մասին: Ես գիտեի պատմությունը, իսկ դու երբեք չես հասկացել, թե ինչ է «Բարսելոնան»:
Եթե չես ցանկանում մնալ «Բարսելոնայում», գոնե լոգոն մի աղտոտի, հանիր մարզաշապիկդ և հեռացի:
Պարոն Լապորտա, դուռը բացեք ու թողեք իրեն՝ մարդու, որը չի զգում ակումբի գույները: Ես այդ մարզաշապիկի համար քրտնել եմ», ասել է բուլղարացին: