211652_close_icon
views-count42251 դիտում article-date 23:30 13-10-2019

Սարատովում հայտնաբերել են 9-ամյա աղջկան դաժանաբար սպանած անձին. դեպքը ալեկոծել է Ռուսաստանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ռուսաստանի Սարատով քաղաքում հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել 9-ամյա Լիզա Կիսելյովային, որին դաժանաբար սպանել էին: Աղջիկը անհետացել էր հոկտեմբերի 9-ին, երբ առավոտյան դպրոց է մեկնել: Մի քանի օր հսկայածավալ որոնողական աշխատանքներից հետո հոկտեմբերի 11-ին նրան գտել էին սպանված: Քննչական-հետախուզական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերել էին մարդասպանին. նախկինում մի քանի անգամ դատված, այդ թվում՝ բռնաբարության համար, տեղի բնակիչ, 35-ամյա Միխայիլ Տուվատինին: Վերջինս խոստովանել է մեղքը: Նա պատմել է, որ ինքնակամ զբաղեցրել էր մի ավտոտնակ, Լիզան առավոտյան անցնելիս է եղել այդտեղով, հարցրել է, թե արդյոք ավտոտնակը իրենն է: Տուվատինը նշել է, որ վախեցել է բացահայտումից, աղջկան ավտոտնակ է տարել և խեղդամահ արել: Երբ Տուվատինին տարել են դեպքի վայր՝ անհրաժեշտ քննչական գործողություններ իականացնելու, այնտեղ են հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ և փորձել հաշվեհարդար տեսնել մարդասպանի հետ: Իրավապահները ստիպված են եղել այնտեղ լրացուցիչ ոստիկանական ուժեր բերել և նույնիսկ արտասվաբեր գազ են կիրառել մարդկանց վրա՝ հաշվեհարդարը կանխելու համար: Քաղաքում այժմ ուժեղացված ոստիկանական հսկողություն է իրականացվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր