211652_close_icon
views-count676 դիտում article-date 21:40 26-04-2026

Թրամփի ընթրիքի ժամանակ կրակnցներ արձակած Քոուլ Ալենը գրավոր մանիֆեստ է պատրաստել

 Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած Քոուլ Ալենը գրավոր մանիֆեստ է պատրաստել։ Հայտնում է Fox News-ը։

Մանիֆեստում ուրվագծվել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների վրա հարձակվելու ծրագրերը։

CBS News-ի աղբյուրները հայտնել են, որ Ալենն այս գրառումները միջադեպից առաջ ուղարկել է իր ընտանիքի անդամներին։ Հայտնի է նաև, որ հարձակվողը սոցցանցերում հակաթրամփյան և հակաքրիստոնեական հռետորաբանություն է կիրառել։

Հարցաքննության ժամանակ կրակողի քույրն ասել է, որ Ալենը հակված է եղել արմատական ​​հայտարարությունների և անընդհատ ցանկացել է ինչ-որ բան անել ժամանակակից աշխարհի խնդիրները լուծելու համար։

Հարազատների խոսքով՝ Ալենը պարբերաբար գնում էր հրաձգարան։

Նմանատիպ նյութեր