211652_close_icon
views-count92420 դիտում article-date 17:13 01-03-2017

20-ամյա առաքիչին դաժանաբար սպանած ճիվաղը տեղափոխվեց Աշտարակի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը Աշտարակ/ տեղափոխեցին Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ, Թալինի քննչական բաժի պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ճիվաղի նկատմամբ, ով առանձնակի դաժանությամբ խոհանոցային դանակով սպանել էր 20-ամյա առաքիչին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստը արդեն սկսվել է և այն վարում է դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, տականքը կկալանավորվի և կտեղափոխվի Արմավիր քրեակատարողական հիմնարկ: *** 18:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարեց քննչական բաժնի միջնորդությունը և Վ. Հովսեփյանը կալանավորվեց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/27/1060028/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցել էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել էր սպանվածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել էր, որ սպանվածը պարանոցի մասում ստացել էր դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։ Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք էին կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կային հետքեր, ապա, չէր բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ [b]20-ամյա տղայի սպանության կասկածանքով կալանավորված 25-ամյա Վարդան Հովսեփյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0005938001488352647437145.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր