211652_close_icon
views-count37806 դիտում article-date 18:45 05-08-2018

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի մայրը հանդես է եկել հայտարարությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը: Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Հաղորդում է [url=https://news.rambler.ru/community/40490997-mat-ubivshih-ottsa-sester-sdelala-zayavlenie/]news.rambler.ru[/url]-ն։ «Հույս ունեմ, որ դատարանն աղջիկներիս կարդարացնի ու նվազագույն պատիժ կսահմանի»,- ասել է 39-ամյա կինը՝ հավելելով, որ նախկին ամուսինը միշտ էլ ստորացրել է իրեն, տնից վռնդել, իսկ իր գնալուց հետո ամբողջ բարկությունը թափել է աղջիկների վրա: Ծագումով մոլդովացի Դունդուկը նաև բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս գնալ նախկին ամուսնու ու դուստրերի բնակարան, որպեսզի այնտեղից վերցնի աղջիկների անձնական իրերը: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, որոնք կասկածվում են սպանության մեջ, հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր