211652_close_icon
views-count505 դիտում article-date 21:21 26-04-2026

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Աբաս Արաղչիի առաջիկա այցը Մոսկվա

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբաս Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից։

«Հաստատում ենք Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ավելի վաղ Արաղչին այցելել էր Օման, իսկ ապրիլի 26-ին այցով գտնվում էր Պակիստանում։

Նմանատիպ նյութեր