8879 դիտում
17:53 12-10-2019
Միքայել Մինասյան. «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհ կհատկացնի Գարեգին Նժդեհի գործունեության արդարացի ներկայացման համար
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքան էջում գրել է.
«Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի ելույթն անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ ստեղծված իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։
Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին: Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը։ Իհարկե՝ ո՛չ։
Առաջին, ինչպես արդեն նշեցի, Ալիևը որոշել էր, որ իրեն թույլատրվում է ցանկացած արտահայտություն Հայաստանի հասցեին մեր ռազմավարական գործընկերոջ նախագահի ներկայությամբ։ Ալիևին թվաց, որ Հայաստանի նոր ղեկավարության կոպիտ, որոշ դեպքերում՝ աններելի սխալներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և դրանց հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող են իրեն հնարավորություն տալ ցինիկաբար խցկվել երկու դաշնակիցների միջև՝ մոռանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձր են այսրոպեական իրողություններից, այդ թվում՝ հույզերից և այս կամ այն առաջնորդի քայլերից։
Ի դեպ, այդ մասին երբևէ չպետք է մոռանան նաև մեր ռուսական կողմի ընկերներն ու գործընկերները։ Հակառակ դեպքում, նույնիսկ լռությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հովանավորչություն և թողտվություն։ Երկրորդ, Ալիևն այնպիսի թեմա ընտրեց, որը որոշ ժամանակ առաջ ակտիվ և, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով քննարկվում էր ռուսական մամուլում։
Նա համարեց, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը հարմար հարթակ է Հայաստանի հասցեին այդ թեմայով մեղադրանքներ հնչեցնելու համար։ Հասկանալով մեր ռուս գործընկերների զգայունությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհի գործունեության հետ կապված՝ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարում է ունեցել հայ ժողովրդի համար 1918-1921թթ․-երին։ Այդ տարիներին նրա հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրն ու Սյունիքը հայկական մնացին, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։
Այդ ձեռքբերումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի և նրա դաշնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու է Գարեգին Նժդեհը հերոս հայ ժողովրդի համար։ Դա հայտնի փաստ է գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները դրա լավագույն ապացույցն են։ Հաշվի առնելով մեր դաշնակից երկրի հանրության շրջանում հարցի օբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառելու համար բոլոր հնարավոր շահարկումները, ձևավորման փուլում գտնվող «Ազատ հասարակության հիմնադրամը» ակտիվորեն կզբաղվի այդ թեմայով։
Մոտ ապագայում հիմնադրամը դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-երին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ թեմայի առաջմղման համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19731 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
5744 դիտում
10:31 03-06-2016
Գարեգին Նժդեհի արձանի բացմանը Նժդեհի անմիջական ժառանգորդները անհարգալից վերաբերմունքի են արժանացել. «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
889 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»