Շենգավիթի համայնքային ոստիկանները վերջին տարիներին աչքի են ընկել հանցանքի վայրերում գողություն կատարողների տեղում վնասազերծելու մեջ․
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում վերջին տարիներին հանցագործությունների տարբեր բնույթի կանխման, նախկանխման ու բացահայտման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են իրականացվել՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Շենգավիթի ոստիկանները նաև աչքի են ընկնում նրանով, որ շատ հանցագործություններ, ստացված օպերատիվ տեղեկություններով, նրանց կողմից կանխվել են, և հենց հանցանքի վայրում բռնվել են հանցագործություն կատարած անձը կամ անձինք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական «տաք հետքով» հանցագործության բացահայտման և, ինչպես ժողովուրդն է ասում, «գողին բնի մեջ բռնելու» դեպքն է արձանագրվել Շենգավիթի ոստիկանների կողմից։
Հոկտեմբերի 6-ին Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը հոկտեմբերի 6-ին, ժամը 04:50-ի սահմաններում, մուտք է գործել Շիրակի փողոցում գտնվող հասցեներից մեկում գործող հանրային սննդի կետ, որտեղ գողություն է իրականացնում։
Անմիջապես Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնում են նշված վայր, շրջափակում տարածքը և արդեն տեղում՝ գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, տեղում վնասազերծում, ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում կասկածյալին։
Տեղում պարզվել է նաև, որ կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Մուշեղ Մ.-ն է, ով նշված հանրային սննդի կետի պատուհանից ներս է մտել, սեղանի վրա դրված մետաղյա դրամարկղից իր գրպանն է տեղավորել մետաղադրամները, և տեսնելով ոստիկանության աշխատակիցներին՝ դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանրային սննդի կետից գողացված մոտ 6300 ՀՀ դրամի տարբեր մետաղադրամներ և դեպքի վայրում թողած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բանալին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է նաև, որ Մուշեղ Մ.-ն ՀՀ Պրոբացիայի ծառայության կողմից գտնվում է վարչական հսկողության տակ, և նրա ոտքին առկա է եղել հսկիչ սարք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել և հիմնավորվել է, որ Մուշեղ Մ.-ն Շիրակի փողոցի հասցեներից մեկում տեղադրված սրճեփ սարքի փականի հատվածը և պաշտպանիչ մետաղական կոնստրուկցիայի հանգույցը (կարկասի պետլի) վնասելու միջոցով փորձել է գողություն կատարել, ինչպես նաև կատարել է ևս մեկ այլ վճարային տերմինալի փականները կոտրելու միջոցով հափշտակություն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում և հափշտակել է մոտ 212 հազար դրամ։
Մուշեղ Մ.-ն Շենգավիթի ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։