Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքում. «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Իսկ բժիշկները քրեական և համյանքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիականները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ.-ն է:
Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ.-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ.-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտող-ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ.-ին:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական և համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։