211652_close_icon
views-count23852 դիտում article-date 22:40 07-10-2019

Երևանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջը

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր