Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Kia»-ն և «Volkswagen Golf», «Volkswagen Jetta», «Volkswagen Beetle» մակնիշի ավտոմեքենաները․ «Volkswagen»-ներից մեկն էլ հայտնվել է կանաչ գազոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 32-ամյա Տիգրան Ն․-ի վարած «Volkswagen Golf», 51-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Volkswagen Jetta» մակնիշի, 31-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Volkswagen Beetle» մակնիշի և 31-ամյա Վլադիմիր Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և նույն վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Volkswagen»-ներից 2-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ բախումը եղել է վրացական համարանիշներով «Kia»-ի և սպիտակ «Volkswagen»-ի միջև, ապա «Kia»-ն առաջ է ընթացել, բախվել կայանված «Volkswagen»-ներին, որոնցից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։