«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն վիրահատվել է:
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում՝ «Կալյարիի» հետ խաղում (1:1) Ջեկոն այտոսկրի կրկնակի կոտրվածք է ստացել:
Կոտրվածքներից մեկը առանց լուրջ միջամտության հաջողվել է բուժել, իսկ ահա երկրորդի դեպքում վիրահատության անհրաժեշտություն է եղել և վնասվածքի շրջանում հատուկ պլաստիններ են տեղադրվել: Բոսնիացու ապաքինման ժամկետները չեն նշվում, սակայն այն բավական երկար կարող է տևել:
«Կալյարիի» հետ խաղում «Ռոման» ևս մեկ կորուստ է ունեցել. ծնկի վնասվածք է ստացել պաշտպան Ամադու Դիավարան, որին արդեն վիրահատել են: Նրա ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: