Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Պալերմոյին»: Հանդիպման 28-րդ րոպեին «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն անհավանական, պարզապես ապշեցուցիչ վրիպման հեղինակ է դարձել` չկարողանալով մեկ մետրից գրավել մրցակցի դատարկ դարպասը:
Ճիշտ է, դրանից հետո Ջեկոն «քավել» է մեղքը` դառնալով դուբլի հեղինակ, իսկ «Ռոման» հաղթել է 5:0 հաշվով: