«Ռոման» շարունակում է տարբերակներ փնտրել՝ դուրս գալու այն իրավիճակից, որը ստեղծվել է հարձակվող Էդին Ջեկոյի և թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո:
Հռոմեացիները Միլանի «Ինտերին» առաջարկել են 34-ամյա բոսնիացուն փոխանակել կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ:
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները խաղացողների հնարավոր փոխանակման վերաբերյալ։ Transfermarkt-ը Սանչեսին գնահատում է 10 մլն եվրո, իսկ Ջեկոյին՝ 8 մլն։
Ներկայումս Ջեկոն դուրս է բերվել «Ռոմայի» կազմից և առանձին է մարզվում:Նա նաև զրկվել է ավագի թևկապից։