Նոր ներդրում Ալավերդի համայնքում. կբացվի 230-250 աշխատատեղ ունեցող կարի արտադրամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտո»-ն ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը:
«Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ քննարկելու ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հնարավորությունը, որը հավելյալ խթան կլինի հետագայում հզորությունը և աշխատատեղերի թիվը մեծացնելու հարցում։
Ոգևորված եմ շատ։ Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որը երազել ենք։
Լուսանկարներում ընկերության տարածքն է՝ վերանորոգումից առաջ և վերանորոգման ընթացքում»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։