Իջևանում բացվել է կարի արտադրամաս՝ մոտ 135 աշխատատեղով. Սիփան Փաշինյան
Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է 78 մարդ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:
«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում ։
Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որը սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ։