Կոտայքի Ակունք գյուղում վարդերի ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. 1.45 մլրդ դրամի ներդրում, 30 նոր աշխատատեղ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանում։
Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 81․5 մլն դրամ: