211652_close_icon
views-count142023 դիտում article-date 02:30 07-10-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան, BMW X5-ը, Mercedes-ը, Nissan Tiida-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 97 TM 977 համարանիշի, Opel Zafira մակնիշի 66 GT 966 համարանիշի, Mercedes E190 մակնիշի 35 QR 298 համարանիշի, BMW X5 մակնիշի Օ 578 KA 799 համարանիշի և շտապօգնության 623 AL 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան, որը պատկանում է Գեղարքունիքի մարզի «Սևան» բժշկական կենտրոնին և Գեղարքունիքի մարզից երեխա էր տեղափոխում »Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, կողաշրջվել է: Վթարի հետևանքով շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ու անջատել մեքենաների մարտկոցները, որից հետո սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր