45714 դիտում
23:45 21-12-2018
Կասկադյորական ավտովթար Երևանում. 22–ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Nissan Pathfinder-ին և Nissan Tiida-ին. BMW-ն ու Nissan Tiida-ն վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արեգ Թամազյանը իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
BMW-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ:
Ոստիկանությունը պարզում է Nissan Pathfinder և Nissan Tiida ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+