211652_close_icon
views-count2539 դիտում article-date 17:12 04-10-2019

«Բարսան» Վալվերդեին փոխարինող է գտել

«Բարսելոնան» թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին փոխարինող թեկնածու է դիտարկում արգենտինական «Ռիվեր Փլեյթի» մարզիչ Մարսելո Գալյարդոյին: Նշվում է, որ 43-ամյա արգենտինացին կատալոնացիների մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է, եթե մոտ ժամանակներս Վալվերդեն չշտկի իրավիճակը: «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Գալյարդոյի հետ, սակայն վերջինս մտադիր չէ հեռանալ ակումբից, քանի դեռ «Ռիվեր Փլեյթը» մասնակցում է Լիբերտադորեսի Գավաթին: Գալյարդոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Նմանատիպ նյութեր