211652_close_icon
views-count31901 դիտում article-date 12:28 01-10-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes E280-ն ու Mercedes E350-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Դարակերտ-Ղուկասավան գյուղամիջյան ճանապարհի 9-րդ հասցեի դիմաց բախվել են Ղուկասավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes E280 մակնիշի 85 PL085 համարանիշի և Դարակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Արամ Խ.-ի վարած Mercedes E350 մակնիշի 90 AX 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով Հովհաննես Հ.-ի ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Լուսինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր