36504 դիտում
10:46 01-10-2019
Երևանում մասնավոր դայակը թալանել է Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Նարինե Ս.-ն և հայտնել, որ այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արմինե Մ.-ն իր տան ննջասենյաից հափշտակել է 700 հազար դրամ արժողությամբ ոսկյա խաչը և 400 ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նարինե Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, իսկ կասկածյալ Արմիեն Մ.-ն իր տան մասնավոր դայակն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
796 դիտում
18:49 31-10-2024
COP16-ի շրջանակում ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Պերուի շրջակա միջավայրի նախարարի հետ
27155 դիտում
10:35 12-12-2020
Թալանել են Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդականի տունը
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)