211652_close_icon
views-count802 դիտում article-date 18:49 31-10-2024

COP16-ի շրջանակում ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Պերուի շրջակա միջավայրի նախարարի հետ

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։

Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Խուան Կարլոս Կաստրոյի հետ։ Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը, դրան առնչվող օրենսդրական բարեփոխումներին։

Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության պահպանության և վերականգնման միջոցառումներին և ծրագրերին։
Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կատարած քայլերը։

Առաձնակի անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանը և փորձի փոխանակմանը, որի համատեքստում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր