211652_close_icon
views-count26936 դիտում article-date 10:35 12-12-2020

Թալանել են Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդականի տունը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 10-ին Ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Վարազդատ Դանիելյանը և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել Սպիտակ քաղաքի իրեն պատկանող Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող տունը և այնտեղից գողացել «Բեկո» ապրանքանիշի լվացքի մեքենա, «ֆիշեր» ապրանքանիշի գազօջախ, «Բեստ» ապրանքանիշի գազի ջրատաքացուցիչ, «Կալդո» ապրանքանիշի լոգարանի ծորակի կոմպլեկտ, «Պալարոիդ» ապրանքանիշի լուսանկարչական ապարատ, «ՋՎՍ» ապրանքանիշի նավագարքիչ, փափուկ խաղալիքներ, 2 հատ 5 լիտրանոց կոնյակ, տուփով թեյի սպասք, ննջասենյակի զարթասեղանի աթոռ, տուփով արձան, հնդկական սափոր, 2 հատ փոքր ծաղկաման, տարոսիկներ, 2 հատ արդուկ, ֆեն, հագուստներ, կոշիկներ, բրդյա ծածկոցներ և տարբեր տեսակի կենցաղային իրեր: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը և քննչական բաժնի քննչական խումբը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Դանիելյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր