211652_close_icon
views-count29824 դիտում article-date 16:21 30-09-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ЗИЛ 130-ը, Volkswagen Golf–ն ու Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լռու մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Գյուլագարակ –Ստեփանավան ավտոճանապարհաի 1-ի կմ հատվածում բախվել են Կուրթան գյուղի բնակիչ, 53-ամյա Ռազմիկ Թ.-ի վարած ЗИЛ -130 մակնիշի 36 GQ 269 համարանիշի, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահե Վ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 36 CR 170 համարանիշի և Ագարակ գյուղի բնակիչ, 62-ին Սահակ Մ.-ի վարած Opel Astra մակնիշի 23 RR 414 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ռ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատր Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր