211652_close_icon
views-count27104 դիտում article-date 10:37 23-07-2023

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Opel Zafira-ն. վերջինը բախվել է գազատար խողովակներին, Volkswagen-ն էլ՝ էլեկտրասյանը՝ կոտրելով այն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են 37-ամյա Նշան Վարդանյանի վարած Opel Zafira մակնիշի և 30-ամյա Սաշիկ Արսենյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր 62-ամյա Սամվել Վարդանյանը, քաղաքացիների օգնությամբ, դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Նոր-Հաճնի շտապ օգնության» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը բախվել էր գազատար խողովակների հենասյուներին և հայտնվել խողովակների տակ, իսկ Volkswagen-ը բախվել է ճանապարհին տեղադրված արտաքին լուսավորության էլեկտրասյանը, մասմաբ կոտրել այն և լեդ լամպը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում կատարել հերթապահություն:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Հակոբյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները ու «Հայաստանի էլեկետրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր