211652_close_icon
views-count139051 դիտում article-date 16:51 28-09-2019

Նոր մանրամասներ երեկ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. կայանված Lexus ԼX 570-ը պատկանում է Վարսեր գյուղի գյուղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Renault Megane-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Տարոն Գևորգյանը, իսկ Lexus ԼX 570-ը պատկանում է Գեղարքունիքի մարզի Վարսեր Գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին: Վթարի հետևանքով տեղում մահացել է Renault Megane-ի ուղևոր, վարորդի համագյուղացի 64-ամյա Անդրանիկ Առաքելյանը, իսկ մյուս ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Գայանե Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հ. Սեդրակյանը Վարսեր գյուղի գյուղապետն է, իսկ Renault Megane-ի վարորդը Տ. Գևորգյանն աշխատում է «Արփա-Սևան» ՓԲԸ-ում: Ինչպես ավելի վաղ հայտնել է [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/27/1136334/?fbclid=IwAR2catXYae8GqqQ52jBD2Ornv4GI3WaZqr0l8JSm_E9W5ZGjaedJD5FYqW8]SHAMSHYAN.com[/url]-ը, սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/27/1136334/?fbclid=IwAR2catXYae8GqqQ52jBD2Ornv4GI3WaZqr0l8JSm_E9W5ZGjaedJD5FYqW8]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդը, քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Վթարի վայրում զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր ր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր